12.03.2018 08:30

Ա Սերիա. «Նապոլի»-ն չհաղթեց «Ինտեր»-ին և զիջեց դիրքերը (տեսանյութ)

Ա Սերիա. «Նապոլի»-ն չհաղթեց  «Ինտեր»-ին և զիջեց դիրքերը  (տեսանյութ)

Ա Սերիայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Ինտեր»-ն ու «Նապոլի»-ն:

Սարիի թիմը «Ռոմա»-ին պարտվելուց հետո միավորներ կորցրեց նաև «ներաձուրիներ»-ի դեմ խաղում: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի (0:0):

Այսպիսով, «Նապոլի»-ն լքեց առաջին հորիզոնականը: Սարիի թիմն ունի 70 միավոր և առաջատար «Յուվենթուս»-ին զիջում է 1 միավորով: Ավելին, «ծեր սինյորա»-ն դեռ 1 խաղ էլ պակաս է անցկացրել:

«Ինտեր»-ն, իր հերթին, 52 միավորով 5-րդն է:

«Ինտեր» - «Նապոլի»՝ 0:0