12.03.2018 12:10

Կիևում հայտարարել են, որ Պոռոշենկոյի դեմ մահափորձ էր նախապատրաստվում

Կիևում հայտարարել են, որ Պոռոշենկոյի դեմ մահափորձ էր նախապատրաստվում

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են երկրի անկախությունից ի վեր՝ ամենազանգվածային ահաբեկչական գործողությունները կանխելու մասին. ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ դրանց զոհ էին դառնալու հազարավոր խաղաղ բնակիչներ, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ:

Մահափորձի հավանական թիրախների թվում ուկրաինական հատուկ ծառայությունները նշում են երկրի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի, նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի, ԱԽ ղեկավար Ալեքսանդր Տուրչենկոյի և ՆԳ նախարար Արսեն Ավակովի անունները:

Կիևի դատարանը երկամսյա կալանք է սահմանել ահաբեկչական գործողությունների կազմակերպման և զենքի անօրինական շրջանառության համար կասկածվող Վլադիմիր Ռուբանին՝ «Սպայական կորպուս» հասարակական կազմակերպության ղեկավարին, որը Դոնբասում հակամարտության ընթացքում զբաղվել է գերիների փոխանակմամբ: Նախօրեին նրան ձերբակալել են Դոնբասում, միկրոավտոբուս վարելիս, որը բեռնված է եղել ռազմամթերքի մի ամբողջ զինանոցով: Ռուբանն ինքը հերքում է իր առնչությունը կազմակերպվող ահաբեկչական գործողություններին, նա հայտարարել է, թե կապ չունի նաև իր տեղափոխած զենքի հետ:

Փոխանցում է BBC-ն: