12.03.2018 12:32

Չինաստանը Սի Ձինպինին հավասարեցրեց Մաոյին և թույլ տվեց իշխել ցմահ

Չինաստանը Սի Ձինպինին հավասարեցրեց Մաոյին և թույլ տվեց իշխել ցմահ

Սի Ձինպինի ցմահ իշխելու ճանապարհին միակ խոչընդոտը վերացվեց. Չիանաստանի խորհրդարանը համաձայնել է վերացնել սահմանադրական սահմանափակումները նախագահական կառավարման ժամկետի նկատմամբ: Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի գրեթե երեք հազար անդամներ կողմ են քվեարկել այդ փոփոխությանը: Դեմ են հանդես եկել երկու հոգի, երեքը՝ ձեռնպահ:

Միևնույն ժամանակ իշխանության արարողակարգային մարմինը, որն ամրագրում է իշխող Կոմկուսի որոշումները, համաձայնել է սահմանադրության մեջ ընդգրկել «Սի Ձինպինի ասույթները»՝ նրան դնելով կուսակցության հիմնադիր Մաո Ցզեդունի հետ նույն հարթության վրա:

Չինաստանում նախագահի կառավարման ժամկետը հինգ տարով սահմանափակելու դրույթը սահմանադրության մեջ ամրագրվել էր 1990-ական թթ., Դեն Սյաոպինի իշխանության օրոք, որը ցանկանում էր խուսափել Մաոյի անսահմանափակ իշխանության և անձի պաշտամունքի արատների կրկնությունից:

Սի Ձինպինի երկրորդ ժամկետն ավարտվում է 2023 թ.: Հակառակ ավանդույթի՝ կուսակցության հոկտեմբերյան համագումարում Սի Ձինպինն իր ժառանգորդի անունը չէր տվել, ինչում շատերը տեսել էին ցմահ իշխանության մնալու նրա ցանկությունը:

Փոխանցում է BBC-ն: