12.03.2018 14:08

Սարգսյանն ասել է, որ չի առաջադրվի՝ սահմանադրական փոփոխությունների հանդեպ պոզիտիվ վերաբերմունք ստեղծելու համար

Սարգսյանն ասել է, որ չի առաջադրվի՝ սահմանադրական փոփոխությունների հանդեպ պոզիտիվ վերաբերմունք ստեղծելու համար

«Նախ նախագահ Սարգսյանը 2014 թվականին, համոզված եմ, երբ որ այդ մտքերն արտաբերում էր, նրա նպատակը մեկն էր՝ փորձել մեկնարկող սահմանադրական բարեփոխումների նկատմամբ հանրության մոտ և փորձագիտական, քաղաքական շրջանակներում ձևավորել պոզիտիվ վերաբերմունք։ Նպատակը միայն սա է եղել։ Դա, գիտեք, երդում չէ Աստվածաշնչի վրա։ Քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ենթադրելը նման մտքերի շարադրանք, որոնք հնարավորություն կտան սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ ձևավորել հանրային վստահություն, սա մեկ, երկրորդն՝ այսօր էլ դեռևս Սերժ Սարգսյանն իր ասածը չի հերքել, ես թեպետ կրկնում եմ, համոզված եմ, որ այդ պատասխանատու պաշտոնում ներկա փուլում շոշափելի կարճաժամկետ, կամ միջին ժամկետ հատվածում ես այլ ուղղակի պատասխանատու հանրապետականից չեմ տեսնում»։

Այս խոսքերի հեղինակը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն է: Այսպես է վերջին «Ազատություն» ռադիոկայանի եթերում մեկնաբանել Սերժ Սարգսյանի կողմից 2014 թվականին՝ սահմանադրական փոփոխություններից առաջ այն հայտարարությունը, որ ինքը չի հավակնում երրորդ անգամ երկիրը ղեկավարել: