12.03.2018 14:23

Վիեննա. շաբաթվա ընթացքում երրորդ հարձակումը դանակով

Վիեննա. շաբաթվա ընթացքում երրորդ հարձակումը դանակով

Ավստրիական Տիրոլ նահանգի 26-ամյա մի բնակիչ կիրակի օրը դանակով հարձակվել է Վիեննայում Իրանի դեսպանի նստավայրը պահպանող զինվորի վրա:

Ինչպես հաղորդել են մայրաքաղաքի ոստիկանությունից, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23.30-ին մոտ: Միջադեպի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:

Ձախ ուսից վիրավորված 23-ամյա զիվորականը տեղափոխվել է հիվանդանոց: Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ նա գործել է ծառայողական հրահանգների համապատասխան:

Միջադեպից հետո Վիեննայում դեսպանատան և դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ խստացված հսկողություն է սահմանվել:  

Վիեննայում այս հարձակումն արդեն երրորդն է՝ մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում: Նախորդ օրը Հյուսիսային երկաթուղային կայարանի մոտ դանակահարվել էր  32-ամյա մի ալժիրցի: Իսկ անցյալ չորեքշաբթի ծնունդով Աֆղանստանից մի տղամարդ դանակով վիրավորել էր Վիեննայի չորս բնակչի: Նա պնդել էր, որ որևէ քաղաքական դրդապատճառ չի ունեցել և դա արել է դժվար կյանքի պատճառով ագրեսիվ վիճակում:

Փոխանցում է euronews-ը: