12.03.2018 14:44

Բալայան. Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջեւ ստանձնած հանձնառությունը

Բալայան. Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջեւ ստանձնած հանձնառությունը

«Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ առջեւ ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին այդ մասին»:

Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով մարտի 12-17-ն Ադրբեջանում զորավարժություններ կանցկացվեն: