12.03.2018 14:59

Կատալոնիան կրկին դեմ է

Կատալոնիան կրկին դեմ է

Կիրակի օրը հազարավոր կատալոնցիներ հավաքվել են Բարսելոնայում, որպեսզի օրենսդիրներից  պահանջեն այնպիսի կառավարություն ձևավորել, որը կշարունակի պնդել Իսպանիայից իրենց մարզի անջատումը:

«Հանրապետությունն՝ այժմ» կարգախոսով բողոքի ցույցը կազմակերպել է երկրի անկախության օգտին հանդես եկող առաջատար հասարակական կազմակերպությունը՝ Կատալոնիայի ազգային ասամբլեան:

«Այն, ինչ այսօր կատարվում է, պարզապես վրդովեցուցիչ է: Մենք գիտեինք, բայց հիմա դա հստակ երևում է, որ Իսպանիայում չկա իշխանության բաժանում, և այժմ դատական իշխանությունը փորձում է որոշել, թե Կատալոնիայի խորհրդարանն ում կարող է նշանակել (նախագահի պաշտոնում)»,- հայտարարել է Կատալոնիայի ազգային ասամբլեայի ղեկավար Ագուստի Ալկոբեռոն:

Փոխանցում է euronews-ը: