12.03.2018 15:14

Հայ հոգևորականի հայտարարությունը սկանդալի առիթ է դարձել

Հայ հոգևորականի հայտարարությունը սկանդալի առիթ է դարձել

Հայոց պատրիարքության ներկայացուցիչ Սամուել Աղոյանը հայտարարել է, որ իրեն հայտնի է Երուսաղեմում Տիրոջ գերեզմանին  Սրբագործ կրակի վայրէջքի գաղտնիքը: Նրա այս հայտարարությունը վրդովել է ղպտական եկեղեցու իր գործընկերոջը:

Տիրոջ գերեզմանի տաճարում ռեպորտաժ նկարահանելու ժամանակ Աղոյանը լրագրողներին պատմել է, որ երեք անգամ ականատես է եղել Սրբագործ կրակի էջքին, հաղորդել է «Իսրայելի լուրեր» կայքը:

Հոգևորականի խոսքով՝ ոչ մի առեղծված չկա այդ գործընթացում. պատրիարքները մոմերի տրցակները վառում են յուղի կանթեղից: «Աստված հրաշքներ է գործում, բայց ո՛չ ի ցնծություն մարդկանց»,- պարզաբանել է հոգևորականը:

Այս սկանդալային պնդումը զայրացրել է նկարահանմանը ներկա գտնվող՝ ղպտական եկեղեցու ներկայացուցչին: «Դադարեցրեք նկարահանումը, նա ստո՛ւմ է»,- պահանջել է ղպտի հոգևորականը՝ նշելով, որ կրակը երկնքից է իջնում, իսկ պատրիարքն այն բաշխում է մյուսներին: Աղոյանն առարկել է, թե ղպտիները, ի տարբերություն հայերի, Սրբագործ կրակի էջքին ներկա չեն լինում: Սակայն ղպտին շարունակել է նրան մեղադրել ստախոսության մեջ:

Սրբագործ կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը: Ամեն տարի Հարության տոնի նախօրեին այդ լույսը Տիրոջ գերեզմանի տաճարում իջնում է Երուսաղեմի և համայն Պաղեստինի պատրիարքի կանթեղի ու մոմերի վրա, և այդ սրբագործությունը Երուսաղեմ է բերում հազարավոր ուխտավորների:

Փոխանցում է mk.ru-ն: