12.03.2018 16:08

Թուրքիան Աֆրինում արդեն ավելի քան 3,3 հազար մարդ է ոչնչացրել

Թուրքիան Աֆրինում արդեն ավելի քան 3,3 հազար մարդ է ոչնչացրել

Սիրիական Աֆրինում գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայի զինվորականները չեզոքացրել են 3347 քուրդ աշխարհազորայինների և ԻՊ ահաբեկչական կխմբավորման անդամների, երկուշաբթի հաղորդել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈՒ-ին:

Ընդ որում՝ գործակալությունն ընդգծել է, որ «չեզոքացված» գրոհայինների նշված թիվը վերաբերում է նրանց, ովքեր սպանվել են կամ գերի ընկել:

Կիրակի օրը Թուրքիայի գլխավոր շտաբը նշել էր 3291 ոչնչացված ահաբեկիչների ու գրոհայինների մասին: Այդպիսով՝ անցած օրվա ընթացքում չեզոքացվել է 56 մարդ:

Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում սկսել է հունվարի 20-ին: Այն ուղղված է քրդական ռազմականացված խմբավորումների, ինչպես նաև, Անկարայի հավաստմամբ՝ ԻՊ-ի դեմ:

Փոխանցում է Interfax-ը: