12.03.2018 16:27

Դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները

Դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները

ԱԺ մամլո ծառայությունը փոխանցում է, որ  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, ստորագրել է արձանագրություն, ըստ որի դադարեցվել են Գագիկ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: