12.03.2018 20:17

Արոնյանը պարտվեց Կրամնիկին

Արոնյանը պարտվեց Կրամնիկին

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր տեղի ունեցավ  3-րդ տուրը:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց  աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկին:

Լևոնը սպիտակներով պարտություն կրեց 27-րդ քայլին։ Արոնյանը երրորդ տուրից հետո մեկ միավոր ունի, նախորդ տուրերում նա մեկական ոչ ոքի է գրանցել: