13.03.2018 00:33

91 տարեկանում մահացել է մոդելյեր Ժիվանշին

91 տարեկանում մահացել է մոդելյեր Ժիվանշին

Ֆրանսիացի մոդելյեր, Givenchi նորաձեւության տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին մահացել է Ֆրանսիայում 91 տարեկան հասակում, տեղեկացնում է Le Figaro-ն:

Մոդելյերի մահվան մասին հայտնել է նրա զուգընկեր Ֆիլիպ Վենեն, որի հետ Ժիվանշին ապրում էր Փարիզից ոչ հեռու առանձնատանը: Դիզայները մահացել է քնի մեջ:

Յուբեր դե Ժիվանշին 1952 թվականին՝ 25 տարեկան հասակում սեփական նորաձեւության տուն է բացել՝ դառնալով բարձր մոդայի ամենաերիտասարդ հեղինակը:

Նրա մշտական հաճախորդների թվում են եղել ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդին եւ դերասանուհի Օդրի Հեփբըրնը, որի համար նա ստեղծել է հռչակավոր սեւ զգեստը «Նախաճաշ Տիֆաննիի մոտ» լեգենդար ֆիլմում: