13.03.2018 01:13

Մեծ Բրիտանիան Սկրիպալի թունավորման պատասխանատու է համարում Մոսկվային

Մեծ Բրիտանիան Սկրիպալի թունավորման պատասխանատու է համարում Մոսկվային

Մեծ Բրիտանիայի կառավարությունը եզրահանգման է եկել, որ ՌԴ հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման համար, ամենայն հավանականությամբ, պատասխանատու է Ռուսաստանը:

Վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանի անդամների առաջ ունեցած ելույթում հայտարարել է, որ ըստ հետաքննության արդյունքների, Ռուսաստանը նախկինում զբաղվել է (Սկրիպալին թունավորած) նյութի մշակմամբ եւ կարող էր ներկայումս էլ զբաղվել:

Մեյը ասել է, որ Սկրիպալը եւ նրա դուստրը թունավորվել են Ռուսաստանում մշակված «Նովիչոկ» անվանմամբ նյութով:

Այս կապակցությամբ ՌԴ դեսպանը հրավիրվել է ՄԹ ԱԳՆ: Թերեզա Մեյի փոխանցմամբ, նախարար Բորիս Ջոնսոնը դեսպանից հետաքրքրվել է՝ արդյոք Ռուսաստանն է կազմակերպել Սկրիպալի թունավորումը, թե ռուսաստանյան պետությունն իր ձեռքից բաց է թողել խիստ թունավոր նյութի նկատմամբ վերահսկողությունը:

Պաշտոնական Մոսկվան, արձագանքելով Լոնդոնի հայտարարությանը, նշել է, ուր այն հերթական «տեղեկատվական-քաղաքական» արշավն է: