13.03.2018 14:30

Ռադայում հայտարարել են, որ Նադեժդա Սավչենկոն փախել է Ռուսաստան

Ռադայում հայտարարել են, որ Նադեժդա Սավչենկոն փախել է Ռուսաստան

Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն կարող է փախած լինել Ռուսաստան, հայտարարել է  «Ազգային ճակատ» խմբակցության ղեկավարի տեղակալ Անդրեյ Տետերուկը:

«Որպես քաղաքացի, այլ ոչ որպես կուսակցության անդամ, պնդում եմ, որ Նադեժդա Սավչենկոն ոչ թե Ստրասբուրգում է, այլ ագրեսոր երկրի տարածքում: ԵԽԽՎ փոխնախագահ Վլադիմիր Արիևը հաստատել է, որ նա չկա Ուկրաինայի պատվիրակության կազմում»,- ասել է նա:

Նախօրեին պարզվել է, որ ՈՒԱԽ-ն Սավչենկոյին հարցաքննության է կանչել  «Սպայական կորպուս» գերիների ազատագրման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ռուբանի գործով, որը կասկածվում է ահաբեկությունների նախապատրաստման մեջ: Նույն օրը Սավչենկոն լքել է Ուկրաինայի տարածքը:

«Ես այժմ կուզենայի դեմել Սավչենկոյին. եթե նա իրոք այնքան խիզախ է ու ազնիվ, որքան անընդհատ հայտարարում է բոլոր եթերներից, ապա վաղը պետք է լինի Ուկրաինայի անվտանգության ծառայությունում»,- հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:

Սավչենկոն բազմիցս ուշադրություն է գրավել իր տարօրինակ հայտարարություններով ու գործողություններով: Անցյալ տարի NewsOne-ի եթերում նա, խոսելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին, 20 վայրկյանում տասնմեկ անգամ անպարկեշտ հայհոյանքներ էր տեղացել, ապա հայտարարել էր, որ հանուն քաղաքական գործիչների՝ ինքն այլևս «ոչխարի պես» չի գնա սպանդանոց, և ուկրաինացիներին կոչ էր արել չվստահել իշխանություններին: Վերջերս էլ նա ափսոսանք էր հայտնել, որ խորհրդարանի մոտ ցուցարարների և ոստիկանության բախման ընթացքում չեն ջարդել Պոռոշենկոյի ոսկորները:

Փոխանցում է ria.ru-ն: