13.03.2018 19:29

Հավակնորդների մրցաշար. Արոնյանն պարտություն է կրել

Հավակնորդների մրցաշար. Արոնյանն պարտություն է կրել

Հավակնորդների մրցաշարի երրորդ տուրը վատ ավարտ է ունեցել Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանի համար: Հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով մրցել է Վլադիմիր Կրամնիկի հետ ու ընդամենը 27 քայլում պարտություն կրել:

Արդեն 18-րդ քայլից հետո պարզ է եղել, որ Լևոնը զիջելու է մրցակցին: Իսպանական սկզբնախաղում նա շեղվել է իր սովորական քայլերից, ապա թագուհու սխալ տեղաշարժերի արդյունքում նախաձեռնությունը զիջել ռուսին ու ուշ արձագանքել նրա գրոհին:

Տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով.

Ֆաբիանո Կարուանա – Շախրիյար Մամեդյարով` 0,5:0,5

Սերգեյ Կարյակին – Ալեքսանդր Գրիշչուկ` 0,5:0,5

Ուեսլի Սո – Լիժեն Դին` 0,5:0,5

Այդ հաղթանակի շնորհիվ Կրամնիկը 2,5 միավորով դարձավ առաջատար: Նրան 2-ական միավորով հետևում են Կարուանան ու Մամեդյարովը: Արոնյանը 1 միավորով նահանջեց 7-րդ հորիզոնական: Մրցաշարը բաղկացած 14 տուրից: