15.03.2018 09:00

Դորտմունդի «Բորուսիա»-ն մտադիր է փոխել գլխավոր մարզչին

Դորտմունդի «Բորուսիա»-ն մտադիր է փոխել գլխավոր մարզչին

 

Դորտմունդի «Բորուսիա»-ն պլանավորում է ամռանը նոր մարզչի հրավիրել: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը: 

Գերմանական ակումբի ներկայիս մարզիչ Պետեր Շտեգերը կհեռացվի ընթացիկ մրցաշրջանից հետո, քանի որ նրա գլխավորությամբ թիմի խաղաոճը դուր չի գալիս ակումբի ղեկավարությանն ու երկրպագուներին: 

Որպես Շտեգերին փոխարինողի դորտմունդցիների ղեկավարությունը տեսնում է «Նիս»-ի գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրին, ում ծառայություններով ակումբը դեռ նախորդ ամռանն էր հետաքրքրված: