15.03.2018 09:45

Ունաի Էմերի. «Մենք հույսեր ենք կապում Նեյմարի հետ»

Ունաի Էմերի. «Մենք հույսեր ենք կապում Նեյմարի հետ»

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել է, որ մեծ հույսեր են կապում Նեյմարի հետ:

Տեղեկություն էր տարածվել, թե բրազիլացի ֆուտբոլիստն այլևս չի ուզում հանդես գալ փարիզյան թիմում և խնդրել է հորը բանակցություններ վարել Մադրիդի «Ռեալի» հետ։

- Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալուց հետո որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի վերականգնվի խաղացողների վիճակը։ Ինձ համար ակնհայտ է, որ ակումբը հստակ ծրագիր ունի, և մենք հույսեր ենք կապում այնպիսի խաղացողի հետ, ինչպիսին Նեյմարն է,- Էմերիին է մեջբերել Marca-ն։