15.03.2018 10:30

Նորբերտո Բրիասկո. Ինձ հայ եմ համարում

 Նորբերտո Բրիասկո. Ինձ հայ եմ համարում

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը արգենտինական «La Pelota Al 10»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Հայաստանի ընտրանու կողմից հրավեր ստանալու մասին.

«Մի փոքր զարմացած էի, ինձ զանգահարեցին ու հարցրին, թե կցանկանա՞մ գնալ, որ ինձանով հետաքրքրված են ու կարո՞ղ եմ մեկնել: Ես պատասխանեցի` «այո» ու այդպես որոշման եկանք:

Մորական կողմի պապիկս հայ է: Ինձ հայ եմ համարում, քանի որ տատիկս ու պապիկս Հայաստանից են: Շաբաթ օրը մեկնում եմ Հայաստան: Խոսել եմ նաև գործակալիս հետ ու նա ասել է, որ պետք է առավելագույնը քաղեմ այս հնարավորությունից:

Արթուր Պետրոսյանի հետ դեռ չեմ խոսել: Գիտեմ, որ նա ցանկացել է զրուցել ինձ հետ, բայց նման հնարավորություն դեռ չի եղել»,- ասել է երիտասարդ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Բրիասկոն հանդես է գալիս արգենտինական «Ուրականում»: