15.03.2018 11:15

Մանուել Նոյերը պատրաստվում է վերադառնալ

Մանուել Նոյերը պատրաստվում է վերադառնալ

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը վստահեցրել է, որ կվերադառնա մինչև Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

-Գիտեմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում, բայց իհարկե, դեռ ժամանակ կպահանջվի, որ լիովին վերականգնվեմ: Ստույգ ոչինչ չեմ կարող ասել։ Շուտով կսկսեմ վազել վազքուղու վրա։ Ցավեր չունեմ։ Համոզված եմ, որ մրցաշրջանի երկրորդ հատվածում կհասցնեմ խաղալ: Ինչ վերաբերում է Սվեն Ուլրայխին, ապա նա հրաշալի դարպասապահ է և կարողացել է ապացուցել դա: Հրաշալի աշխատանք է կատարում «Բավարիայում», չի բացառվում, որ հրավեր կստանա նաև հավաքականից: Իմ մասով կարող եմ ասել, որ Աշխարհի առաջնությունը շատ կարևոր մրցաշար է ինձ համար: Կարծում եմ՝ Գերմանիայի հավաքականն իմ կարիքն ունի, և ինձ դուր է գալիս ազգային ընտրանու մասը լինել։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կցանկանար մասնակցել Աշխարհի առաջնությանը։ Ես դեռ նպատակներ ունեմ կապված ընթացիկ մրցաշրջանի հետ, իսկ հետո գլխավոր նպատակն իհարկե ամռանը կայանալիք Մունդիալն է,- նշել է Նոյերը: