15.03.2018 08:30

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ հավակնորդների մրցաշարում. 4-րդ տուրի արդյունքները

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ հավակնորդների մրցաշարում. 4-րդ տուրի արդյունքները

Բեռլինում շարունակվում է ընթանալ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է 8 շախմատիստ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը:

Երեկ մրցաշարում հանգստի օր էր, իսկ այսօր տեղի են ունենում 4-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի նկատմամբ և տարավ իր առաջին հաղթանակը մրցաշարում: Չորրորդ տուրից հետո Արոնյանը 2 միավոր ունի:

Շահրիար Մամեդյարով - Ուեսլի Սո պարտիան ավարտվել է ոչ-ոքիով, իսկ Վլադիմիր Կրամնիկ - Ֆաբիանո Կարուանա և Ալեքսանդր Գրիշչուկ - Դին Լիրեն պարտիաները դեռ ընթանում են:

Կայացան 4-րդ տուրի պարտիաները

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0,5:0,5

Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0:1

Մրցաշարային աղյուսակը՝ 4-րդ տուրից հետո

1. Ֆաբիանո Կարուանա - 3 միավոր

2. Վլադիմիր Կրամնիկ - 2,5 միավոր

3. Շահրիար Մամեդյարով - 2,5 միավոր

4. Դին Լիրեն - 2 միավոր

5. Լևոն Արոնյան - 2 միավոր

6. Ալեքսանդր Գրիշչուկ - 2 միավոր

7. Ուեսլի Սո - 1 միավոր

8. Սերգեյ Կարյակին - 1 միավոր