15.03.2018 12:07

Չինաստանը սգում է Սթիվեն Հոքինգի մահը. «Հանկարծ մեր Երկրի համար սարսափ զգացինք»

Չինաստանը սգում է Սթիվեն Հոքինգի մահը. «Հանկարծ մեր Երկրի համար սարսափ զգացինք»

Աշխարհը սգում է բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի մահը:

Գիտնականի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեին Չինաստանում, որտեղ Հոքինգը հաճախ էր լինում դասախոսություններով:

«Նա կդեգերի Տիեզերքի ու գալակտիկաների միջև և ինչ-որ ժամանակ կրկին կդառնա դրա ամենավառ աստղը»,- սոցիալական ցանցում գրել է նրա չինացի երկրպագուներից մեկը: «Նա աստղերին էր պատկանում ու հիմա վերադարձավ տուն»,- գրել է մեկ ուրիշը:

Շատերը Չինաստանում մեծացել են Սթիվեն Հոքինգի «Ժամանակի համառոտ պատմություն» գրքով, որի տպաքանակը չինարենով զիջում է միայն անգլերենին: Այդ գիրքը Չինաստանում երկար տարիներ բեսթսելլերի համարում ունի:

2006 թ. Հոքինգի՝ Չինաստան կատարած այցի մասին թերթերը գրում էին իրար հերթ չտալով, մեծ գիտնականին ու նրանից ճառագող հմայքը համեմատում էին դերասան Թոմ Քրուզի հետ:

Չինական մշակույթում, որտեղ գնահատվում են աշխատասիրությունը և աշխատանքնային բարձր էթիկան, գիտնականներն ու գիտության մարդիկ ավանդաբար մեծ հարգանքի են արժանանում:

Փոխանցում է BBC-ն: