15.03.2018 12:42

Սթիվեն Հոքինգ. «Կյանքը ողբերգական կլիներ, եթե այսքան զվարճալի չլիներ»

Սթիվեն Հոքինգ. «Կյանքը ողբերգական կլիներ, եթե այսքան զվարճալի չլիներ»

Աշխարհի ամենանշանավոր տեսաբան ֆիզիկոսներից մեկը՝ բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը, վախճանվել է երեկ՝ 76 տարեկան հասակում Քեմբրիջի իր տանը: 

Ձեզ ենք ներկայացնում գիտնականի հայտնի դարձած մտքերից մի քանիսը: 

Սև անցքերի մասին. «Էնշտեյնը սխալվում էր, երբ ասել էր՝ «Աստված զառ չի խաղում»: Չորս անցքերի հետազոտությունը ցույց է տալիս, որ Աստված ոչ միայն խաղում է զառ, այլև երբեմն խաբում է մեզ՝ դրանք նետելով այնպիսի տեղեր, որ մենք դրանք կարող ենք և չտեսնել»:

Այլմոլորակայինների մասին. «Եթե այլմոլորակայինները երբևէ մեզ այցելեն, ապա արդյունքը նույնքան ողբալի կլինի, որքան բնիկ ամերիկացիների համար եղավ, երբ Քրիստափոր Կոլումբոսն ափ դուրս եկավ Ամերիկայում»:

Ռիեզերքի հանդեպ հետաքրքրության մասին. «Կարծում եմ, որ Երկրի վրա կյանքը մշտապես ոչնչացման սպառնալիքի տակ է, օրինակ՝ միջուկային պատերազմի, գենետիկական վիրուսի կամ այլ ողբերգությունների պատճառով: Ես կարծում եմ, որ մարդկությունն ապագա չունի, եթե չմեկնի տիեզերք: Դրա համար էլ ես ուզում եմ մեծացնել հանրության հետաքրքրությունը տիեզերքի հանդեպ»:

Զուգահեռ աշխարհների մասին ( կատակերգակ Ջոն Օլիվերին տված հարցազրույցից).

«Դուք մի անգամ ասել եք, որ գոյություն ունեն անթիվ զուգահեռ աշխարհներ: Նշանակում է, տեսականորեն՝ կա՞ այնպիսի աշխարհ, որտեղ ես ձեզանից խելացի եմ»:

«Այո: Այնպիսի աշխարհ էլ կա, որտեղ դուք ծիծաղելի եք»:

Առևտրային հաջողությունների մասին. «Ես ֆիզիկայի վերաբերյալ ավելի շատ գիրք եմ վաճառել, քան Մադոննան՝ սեքսի»:

Փառքի մասին. «Իմ գործընկերների համար ես պարզապես ևս մի ֆիզիկոս եմ, բայց լայն հանրության համար ես, հավանաբար, դարձել եմ աշխարհում ամենահայտնի գիտնականը: Մասամբ՝ այն պատճառով, որ գիտնականները, բացի Էնշտեյնից, նման չեն ռոք-աստղերի, մասամբ էլ՝ որովհետև ես հարմարվել եմ հաշմանդամ-հանճարի կարծրատիպին: Ես չեմ կարող թաքնվել կեղծամի կամ մուգ ակնոցի ետևում. իմ սայլակը մատնում է ինձ»: