16.01.2013 18:54

Բակո Սահակյանը հանդիպել է Հրանտ Մարգարյանին

Բակո Սահակյանը հանդիպել է Հրանտ Մարգարյանին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր Ստեփանակերտում ընդունել է Ղարաբաղ մեկնած ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, (ԼՂՀ ԱԳ նախկին նախարար) քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: