16.03.2018 09:00

Արդա Թուրանն ամուսնացել է Էրդողանի դստեր հետ

Արդա Թուրանն ամուսնացել է Էրդողանի դստեր հետ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Իստանբուլ»-ում, ամուսնացել է: Այս մասին հաղորդում է dailysabah-ը:

31-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստր Ասիլհան Դողանն է:

Նշվում է, որ պսակադրության արարողությանը «Իստանբուլ»-ից մասնակցել է Թուրանի թիմակից Էմրե Բերեզոհլուն:

Թուրքական ակումբը համալրելուց հետո Արդան մասնակցել է 5 հանդիպման և խփել 1 գոլ: