16.03.2018 09:30

Ո՞րն է Մեսսիի և Ռոնալդուի գլխավոր տարբերությունը

Ո՞րն է Մեսսիի և Ռոնալդուի գլխավոր տարբերությունը

Ոչ վաղ անցյալի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդն ասել է, թե որն է «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև գլխավոր տարբերությունը: 

«Կրիշտիանուն մաքուր ռմբարկու է: Նա չի անհանգստանում այն բանի համար, որպեսզի հայտնվի խաղադաշտի կենտրոնում, տեմպ հաղորդի հանդիպմանը, բայց ցանկանում է լինել խաղ սպանողը: 

Իր հերթին Մեսսին անընդհատ մասնակցում է խաղին՝ դա է նրանց միջև տարբերությունը», - անգլիացու խոսքերն է փոխանցում EL Mundo Deportivo-ն: