16.03.2018 09:45

Անգլիացի պատգամավոր. «Մոուրինյոն Ռուսաստանից արյունոտ փողեր կստանա»

Անգլիացի պատգամավոր. «Մոուրինյոն Ռուսաստանից արյունոտ փողեր կստանա»

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության անդամ Կրիս Բրայանտը տարակուսանք է հայտնել ռուսական Russia Today հեռուստաալիքի հետ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համագործակցության առիթով։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն համաձայնվել է Աշխարհի առաջնության ժամանակ որպես փորձագետ աշխատել նշված հեռուստաալիքում։ Պորտուգալացին մոտ 1,7 մլն ֆունտ կստանա 5-օրյա աշխատանքի համար։

- Իմ կարծիքով դրանք արյունոտ փողեր են։ Նրանք անմիջականորեն ռուսական պետական բյուջեից կվարձատրեն,- ասել է Բրայանտը։

Իր գործընկերոջը պաշտպանել է Ստեֆան Դոուտին:

- Մարզական աշխարհի ներկայացուցիչները, լրագրողները և մեկնաբանները պետք է լավ մտածեն, թե ուզու՞մ են ներքաշվել Պուտինի պրոպագանդայի մեջ,-պատգամավորներին է մեջբերում The Mirror-ը։

Նշենք, որ Մոուրինյոն չի մեկնաբանել ռուսական հեռուստաալիքի հետ համագործակցությունը։