16.03.2018 10:00

«Ռոմայի» նախկին խաղացողին ձերբակալել են զինված կողոպուտի համար

«Ռոմայի» նախկին խաղացողին ձերբակալել են զինված կողոպուտի համար

«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Իսմաիլ Հ’Մայդատին ձերբակալել են զինված կողոպուտի համար։ 22-ամյա ֆուտբոլիստին մեղադրում են մի շարք կողոպուտների մեջ։

Խաղացողը 2016 թվականին եղել է «Ռոմայի» երիտասարդական թիմում, բայց չի կարողացել ամրապնդվել գլխավոր թիմի կազմում:

Ընթացիկ մրցաշրջանում Իսմաիլն անցկացրել է «Վեստերլոյում», մասնակցել է ընդամենը 3 խաղի, բայց ձմռանը նրա պայմանագիրը խզեցին։