16.03.2018 10:15

«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է Հարի Քեյնի ծառայություններով

«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է Հարի Քեյնի ծառայություններով

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» գտել է այն խաղացողին, որը կարող է փոխարինել Նեյմարին, եթե բրազիլացին որոշի այդուամենայնիվ հեռանալ Փարիզից գալիք ամռանը:

Don Balon-ի հաղորդման համաձայն` «Պարի Սեն Ժերմենը» մտադիր է ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:

Ըստ պարբերականի` Քեյնի տրանսֆերի համար ֆրանսիական կողմը պատրաստ է վճարել 200 միլիոն եվրո: Նշվում է, որ Անգլիայի հավաքականի հարձակողվի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»: