16.03.2018 10:30

Սանչես. «Հպարտ եմ, որ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն եմ»

Սանչես. «Հպարտ եմ, որ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն եմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը խոսել է մանչեսթերյան ակումբում իր աշխատավարձի մասին․

«Ճնշումը բացասաբար չի ազդում ինձ վրա, այն օգնում է ինձ։ Ինչքան շատ են ինձ ճնշում, այնքան լավ եմ զգում։ Ես զգում եմ ինձ համաշխարհային կարգի ֆուտբոլիստ։ Այն, որ ես չիլիացի եմ և Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ հպարտանալու առիթ է տալիս»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում SportsMole-ն՝ հղում անելով չիլիացու թվիթերյան էջին։

Հիշեցնենք, որ Ալեքսիսը ՄՅՈւ է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։