16.03.2018 10:45

Նեյմարի հայրն ու ակումբի նախագահը վստահեցնում են՝ ֆուտբոլիստը կմնա ՊՍԺ-ում

Նեյմարի հայրն ու ակումբի նախագահը վստահեցնում են՝ ֆուտբոլիստը կմնա ՊՍԺ-ում

Նեյմարի հոր խոսքերի համաձայն` ֆուտբոլիստը կմնա «Պարի Սեն Ժերմենում»: Այս մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ ակումբի ղեկավարները Բրազիլիայում հանդիպել են Նեյմարին:

-Նեյմարի ապագան կապված «Պարի Սեն Ժերմենի» հետ, նա երջանիկ է այնտեղ,- ասել է Նեյմարի հայրը Sky Sports News-ի հետ զրույցում:

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ աղբյուրը նույնպես հեռախոսազրույց է ունեցել:

-Ուրախ էի կրկին տեսնել նրան, վստահ եմ, որ շուտով նա կվերսկսի մարզումները,- ասել է Ալ-Խելաիֆին:

Նեյմարին մոտ կանգնած աղբյուրը Sky Sports News-ի հետ զրույցում հավելել է:

-Բոլոր լուրերը Նեյմարի հեռանալու մասին սուտ են,- նշել է աղբյուրը: