16.03.2018 11:00

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հավանություն չի տալիս գալիք Մունդիալը բոյկոտելու գաղափարին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հավանություն չի տալիս գալիք Մունդիալը բոյկոտելու գաղափարին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան դեմ է և հավանություն չի տալիս գալիք Մունդիալը բոյկոտելու գաղափարին, հաղորդում է Daily Mail-ը։ Ըստ պարբերականի` ասոցիացիան դեմ կլինի մրցաշարը բոյկոտելու ցանկացած կոչին:

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ 2018 թվականի Աշխարհի առաջնությունը քաղաքական իրադարձություն չէ։ Մյուս կողմից նշվում է, որ եթե Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաղորդեն ասոցիացիային, որ Ռուսաստանում անգլիական պատվիրակության համար պոտենցիալ վտանգ կա, ապա հնարավոր է կվերանայեն դիրքորոշումը։

Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ բրիտանացի նախարարները և արքայական ընտանիքի անդամները ամռանը ներկա չեն գտնվի Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը: Մեյը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Մեծ Բրիտանիայում նախկին ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալին թունավորելու համար: