16.03.2018 11:21

Ալոնսոյին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում հարկերի վճարումից խուսափելու համար

Ալոնսոյին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում հարկերի վճարումից խուսափելու համար

«Ռեալի», «Բավարիայի» և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին մինչև 8 տարի ազատազրկում է  սպառնում հարկերի վճարումից խուսափելու համար:

«EL Confidencial»-ի տեղեկություններով, իսպանական հարկային ծառայությունները հետաքննություն են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ ֆուտբոլիստը կեղծ ընկերություներ է օգտագործել` մարկետինգային իրավունքների ղեկավարման համար:

Ընդհանուր առմամբ, Ալոնսոյի դեմ օրենքի խախտման 3 հոդված է ներկայացվել, համաձայն որի նրան մինչև 8 տարվա ազատազրկում և 8 մլն եվրո տուգանք է սպառնում:

Հիշեցնենք` հետաքննությունն իրականացվել է այս տարվա հունվարից: