Խոսրովի արգելոցի հրդեհի առիթով հարուցված գործը կարճվել է

Կարճվել է Խոսրովի արգելոցում 2017 թվականի օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի համար հարուցված քրեական գործը, իսկ անտառի «Խաչաձոր» տեղամասի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել, տեղեկացնում է SHANTNEWS-ը:
Հրդեհից հետո Պետրոս Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել էր: Ըստ լուրերի՝ պատճառը աշխատանքային թերացումն է:
Ի դեպ, հրդեհից հետո Խոսրովի արգելոցում չեն աշխատում նաև «Խոսրով» տեղամասի պետ Հրաչիկ Դանիելյանը, ինչպես նաև «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ պահպանության գծով տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Տարածված լուրերի համաձայն՝ Հրաչիկ Դանիելյանն աշխատանքից ազատվել է անձնական խնդիրների պատճառով, թեև հայտնի է որպես լավ աշխատակից: Իսկ Արայիկ Պետրոսյանի պաշտոնը արգելոցում վստահել են դաշնակցական Գերասիմ Վարդանյանին: