15.03.2018 18:36

Թրամփ. Սկրիպալի թունավորման հետեւում, կարծես, Մոսկվան է կանգնած

Թրամփ. Սկրիպալի թունավորման հետեւում, կարծես, Մոսկվան է կանգնած

«Կարծես թե Սերգեյ Սկրիպալի թունավորման հետեւում Ռուսաստանն է կանգնած», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը:

«Կարծես թե, դրա հետեւում  ռուսներն  են կանգնած», - Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը: Նա իրավիճակը «շատ տխուր» է անվանել՝ տեղեկացնելով, որ միջադեպը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Լոնդոնը Մոսկվային է մեղադրում ՌԴ հետախուզության նախկին սպա Սերգեյ  Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ: Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին եւ Ռուսաստանի դեմ մի շարք այլ միջոցառումների մասին: Մոսկվան կտրականապես ժխտում է բոլոր մեղադրանքները: