22.09.2012 15:03

Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Սեպտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այդ մասին iLur.am-ին  տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նույն օրը նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը Լոս Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում: Կալիֆոռնիայի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Լոս Անջելեսից նախարար Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը «Հայաստան- Համահայկական հիմնադրամի» 20-ամյակին նվիրված միջոցառմանը: