16.03.2018 12:12

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը՝ մարտի 15-ի դրությամբ:

Հայաստանի հավաքականը 385 միավորով 91-րդ հորիզոնականում է: Մեր ընտրանին նախորդ ամսվա համեմատ առաջընթաց կամ նահանջ չի գրանցել:

Դասակարգման աղյուսակը նախկինի պես շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանին: Տասնյակը շարունակում են Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը, Իսպանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան և Չիլին: