16.03.2018 12:26

Ավտովթարի հետեւանքով զինվոր է մահացել

Ավտովթարի հետեւանքով զինվոր է մահացել

ԼՂՀ ՊԲ փոխանցմամբ, երեկ՝ մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ: