16.03.2018 12:47

Նախագահական հեռուստաբանավեճեր՝ ծեծկռտուք, հայհոյանք և արցունքներ

Նախագահական հեռուստաբանավեճեր՝ ծեծկռտուք, հայհոյանք և արցունքներ

Ռուսաստանում մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ հինգշաբթի տեղի է ունեցել հեռուստաբանավեճերի վերջին ռաունդը:

Ընդհանուր առմամբ՝ ռուսաստանցիներն այս հեռուստաբանավեճերը կհիշեն սկանդալներով, բուռն վեճերով ու նույնիսկ ծեծկռտուքով:

Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին վիրավորել էր Քսենյա Սոբչակին, իսկ վերջինս նրա վրա ջուր էր շփել:

Հաջորդ հաղորդման ժամանակ  ՌԴԿԿ թեկնածու Պավել Գրուդինինն ընդհանրապես հրաժարվել էր մասնակցել հեռուստաբանավեճին՝ դա հիմնավորելով հաղորդավարի «անպատշաճ պահվածքով», ու լքել էր տաղավարը: Քիչ հետո նա, այնուամենայնիվ, վերադարձել էր ու բոլոր տղամարդկանց անունից ներողություն էր խնդրել Սոբչակից՝ Ժիրինովսկու պահվածքի համար, և շնորհավորել էր նրան Մարտի 8-ի առթիվ:

Հեռուստաբանավեճերի նախավերջին օրն առհասարակ բանը հասել էր արցունքների. Սոբչակը չէր դիմացել, սկսել էր լաց լինել ու դուրս էր եկել տաղավարից:

Բայց ամենից շատ աչքի է ընկել «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մաքսիմ Սուրայկինը. վերջին ռաունդում, ի պատասխան Գրուդինինի վստահված անձի վիրավորանքին, Սուրայկինը բռունցքներով հարձակվել է նրա վրա ու ծեծկռտուք սարքել:

Փոխանցում է BBC-ն: