16.03.2018 13:58

Բրիտանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանին խորհուրդ է տվել «ձենը կտրել»

Բրիտանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանին խորհուրդ է տվել «ձենը կտրել»

Մեկնաբանելով Սոլսբերիի միջադեպը, որտեղ մարտի 4-ին թունավորվել էին ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը հայտարարել է քիմիական զենքից պաշտպանության նոր միջոցառումների մասին:

Ուիլյամսոնը, որ հայտնի է Մոսկվայի հանդեպ իր կոշտ վերաբերմունքով, Ռուսաստանին (որի վրա են բրիտանական իշխանությունները դնում այդ հարձակման պատասխանատվությունը)  նաև խորհուրդ է տվել «գնալ կորչել ու ձենը կտրել»:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան, հայտարարել է. «Էլ ի՞նչ կարող էր ասել մի երկրի պաշտպանության նախարար, որը թաքցնում է իր տարածքում քիմիական թունավոր նյութեր կիրառելու հանգամանքները և չի ցանկանում փոխանցել ունեցած տվյալները, ինչպես դա պահանջում է Քիմիական զենքի արգելման կոնվենցիան»:

«Լոնդոնը թաքցնելու բան ունի: Գործընկերները նյարդայնանում են»,- հավելել է Զախարովան:

Փոխանցում է BBC-ն: