16.03.2018 14:46

Սավչենկոն պատրաստ է Պոռոշենկոյին վերադարձնել «Ուկրաինայի հերոս» շքանշանը

Սավչենկոն պատրաստ է Պոռոշենկոյին վերադարձնել «Ուկրաինայի հերոս» շքանշանը

Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ պատրաստ է նախագահ Պյոտր Պոռոշենկոյին վերադարձնել «Ուկրաինայի հերոս» աստղը:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Սավչենկոյին կասկածում է խորհրդարանի շենքում ահաբեկություն նախապատրաստելու մեջ: Գլխավոր դատախազն արդեն ռադային է դիմել՝ Սավչենկոյին քրեական պատասխանատվության կանչելու, նրան ձերբակալելու և կալանավորելու համար:

«Եթե կարողանայի Պոռոշենկոյին հանդիպել, ցանկալի է՝ փողոցում մի տեղ, ես, իհարկե, շքանշանը կվերադարձնեի: Խնդիրն այն է, որ նախագահին հանդիպելն այդքան հեշտ չէ, ու ամեն պատգամավոր չէ, որ կարող է նրա մոտ մտնել»,- ասել է Սավչենկոն «1+1» հեռուստատեսության եթերում:

Ավելի վաղ ուկրաինական խորհրդարանի պատգամավոր, ՆԳՆ կոլեգիայի անդամ Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Սավչենկոյին կարող են զրկել «Ուկրաինայի հերոս» կոչումից, եթե հաստատվեն նրա կողմից ռազմական հեղաշրջում կազմակերպելու կասկածները:

Փոխանցում է ria.ru-ն: