16.03.2018 15:13

Թրամփի ավագ որդին ամուսնալուծվում է

Թրամփի ավագ որդին ամուսնալուծվում է

ԱՄՆ նախագահի ավագ որդու կինը՝ Վանեսա Թրամփը, ապահարզանի դիմում է ներկայացրել:

Վանեսան և Էրիկն ամուսնացած են 13 տարի, նրանք հինգ զավակ ունեն:

Հայցադիմումում ասվում է, որ Վանեսան չի պահանջի երեխաների նկատմամբ ամբողջական խնամակալություն  և ունեցվածքի բաժանում:

Ամուսնալուծության գործընթացն սկսվելուց մեկ օր առաջ ամուսնական զույգը տեղեկացրել էր, որ իրենք արդեն որոշ ժամանակ առանձին են ապրում: Որպես ամուսնալուծության պատճառներից մեկը՝ մամուլը նշում է կրտսեր Թրամփի մշտական բացակայությունը տնից:

Ի դեպ, հոր՝ ավագ Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո Էրիկ Թրամփը դարձել է Trump Organizatiion-ի ղեկավարներից մեկը:

Փոխանցում է euronews-ը: