16.03.2018 23:10

Պոռնոաստղին սպառնում են՝ Թրամփի հետ իր կապի մասին չպատմելու համար

Պոռնոաստղին սպառնում են՝ Թրամփի հետ իր կապի մասին չպատմելու համար

Ամերիկացի պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին հաշվեհարդարով են սպառնացել, եթե նա հրապարակավ պատմի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր մտերիմ կապի մասին, CNN-ի եթերում ասել է կնոջ փաստաբան Մայքլ Ավենատին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իմ վստահորդին սպառնացել են սպանել, որպեսզի ստիպեն չպատմել այն, ինչ նա գիտի Դոնալդ Թրամփի մասին», - ասել է փաստանը:

Հունվարի վերջին Wall Street Journal-ը հրապարակեց մի հոդված, որտեղ պնդում էր, որ Թրամփի իրավախորհրդատու Մայքլ Քոհենը 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններից մեկ ամիս առաջ 130 հազար դոլար է վճարել է Քլիֆորդին՝ 2006 թվականի հուլիսին միլիարդատերերի հետ ինտիմ հանդիպման փաստը թաքցնելու համար: