16.03.2018 23:25

Բրիտանիայում առաջարկում են ՌԴ ձեռքից վերցնել աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունքը

Բրիտանիայում առաջարկում են ՌԴ ձեռքից վերցնել աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունքը

Բրիտանական պառլամենտի անդամ Սթիվեն Քիննոքը հայտարարել է, որ 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը նախատեսված է անցկացնել Ռուսաստանում, պետք է կայանա մեկ տարի անց մեկ այլ երկրում, տեղեկացնում է Mirror-ը՝ հղում անելով BBC Radio-ին:

«Կարծում եմ, մենք պետք է լրջորեն քննարկել ՖԻՖԱ-ի հետ համակարգված գործողությունների հարցը եւ խոսենք առաջնությունը 2019 թվական տեղափոխելու մասին», - ասել է Քիննոքը:

Նման նախաձեռնությամբ խորհրդարանականը հանդես է եկել այս օրերին Մեծ Բրիտանիայում ընթացքող սկանդալի ֆոնին, երբ Անգլիայում նախկին ՌԴ հեռախուզության անդամ Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ մեղադրում են Մոսկվային: Միացյալ Թագավորությունը հայտարարել է, որ դա ՌԴ կողմից հարձակում է եւ դիվանագիտական միջոցներ է դիմում:

Ռուսաստանյան իշխանությունը հերքում է իր մասնակցությունը: