17.03.2018 09:00

Mundo Deportivo. «Ռեալ»-ը համաձայնության է եկել Լևանդովսկու հետ

Mundo Deportivo. «Ռեալ»-ը համաձայնության է եկել Լևանդովսկու հետ

Մադրիդի «Ռեալ»-ը համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տեղեկություններով, համաձայնության գալուն նպաստել է լեհ հարձակվողի նոր գործակալ Պինի Զահավին, ով «սերուցքայիններ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի աջ ձեռքն է:

Հաղորդվում է, որ Լևանդովսկու պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով՝ ևս 1 մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ: Լեհ հարձակվողը «Ռեալ»-ում ավելի բարձր կվարձատրվի, քան «Բավարիա»-ում:

«Ռեալ»-ին մնում է համաձայնության հասնել «Բավարիա»-ի հետ: Գերմանական ակումբը Լևանդովսկու հետ մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր ունի: