17.03.2018 09:15

Ազարը ցանկանում է հեռանալ «Չելսի»-ից

Ազարը ցանկանում է հեռանալ «Չելսի»-ից

Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հիասթափված է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և ակումբի ղեկավարության հարաբերություններից: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի տեղեկություններով, Ազարը կարծում է, որ այդ կոնֆլիկտն ազդում է նաև թիմի վրա: Չնայած Կոնտեն շուտով հեռանալու է «Սթեմֆորդ Բրիջ»-ից, Ազարը, միևնույն է, ցանկանում է ամռանը փոխել ակումբային գրանցումը և հրաժարվել նոր պայմանագրից:

Նշենք, որ Ազարի ծառայություններով վաղուց հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը: Հաղորդվում է, որ «սերուցքայիններ»-ը պատրաստ են ձեռք բերել բելգիացու տրանսֆերը: