17.03.2018 10:00

Բուֆոնը՝ «Ռեալ»-ի դեմ հանդիպումների մասին

Բուֆոնը՝ «Ռեալ»-ի դեմ հանդիպումների մասին

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում կմրցեն «Յուվենթուս»-ն ու «Ռեալ»-ը: Սա կլինի նախորդ խաղարկության եզրափակչի կրկնությունը:

«Ծեր սինյորա»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է դիմակայությունից ունեցած սպասելիքներով:

«Երբեմն հաղթել ենք, երբեմն՝ պարտվել: Ճշմարտությունն այն է, որ երբ զիջում ես չեմպիոններով համալրված ուժեղ թիմի, այնպես չես ցավում և հիասթափվում, ինչպես սովորաբար լինում է պարտություններից հետո:

Հուսով եմ, որ այդպես է նաև մրցակցի մոտ: Կհաղթի ամենավճռական թիմը»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Թուրինում թիմերը կմրցեն ապրիլի 3-ին, իսկ Մադրիդում՝ ապրիլի 11-ին: