17.03.2018 10:15

Հարկային ծառայությունները քննում են Մինո Ռայոլայի գործունեությունը

Հարկային ծառայությունները քննում են Մինո Ռայոլայի գործունեությունը

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտնվել է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Il Fatto Quotidiano-ն:

Աղբյուրի տեղեկություններով, հարկային մարմինները հետաքննում են գործակալի գործունեությունը: Պատճառն այն է, որ Ռայոլայի հաճախորդները կասկածվում են այլ կազմակերպությունների օգնությամբ հարկեից խուսափելու մեջ:

Ռայոլան արդեն մեկնաբանել է հետաքննությունը՝ ասելով, որ պատասխանատվություն չի կրում ֆուտբոլիստների այդպիսի քայլերի համար:

Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալը: