«Միլանը» մտադիր է ձեռք բերել Էդինսոն Կավանիին

Ինչպես հաղորդում է Premium Sport-ը, «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է ամռանը վերադառնալ Սերիա «А»։ Պարբերականի տեղեկություններով խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։
Նշվում է, որ իտալական ակումբը ֆրանսիացիներից պահանջում է հարձակվողին ընդգրկել Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերի գործարքում։
Նախկինում հաղորդել էին, որ «Միլանի» դարպասապահը մտադիր է տեղափոխվել Փարիզ։