17.03.2018 10:48

Յուրա Մովսիսյանով հետաքրքրված են Բելառուսում ու Ղազախստանում

Յուրա Մովսիսյանով հետաքրքրված են Բելառուսում ու Ղազախստանում

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքից» հեռացած Յուրա Մովսիսյանը նոր ակումբ է փնտրում։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողի ծառայություններով հետաքրքրած են բելառուսական ու ղազախական ակումբներ։ Ղազախստանում 30-ամյա հարձակվողին ցանկանում է ձեռք բերել «Տոբոլը»։

Հիշեցնենք, որ Մովսիսյանը 2016-ին Մոսկվայի «Սպարտակից» էր տեղափոխվել «Ռեալ Սոլթ Լեյքը», որի կազմը լքել էր վերջերս։  Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում» ու ռուսական «Կրասնոդարում»։