17.03.2018 11:00

Ո՞վ է Հայաստանի հավաքականի նորեկը

Ո՞վ է Հայաստանի հավաքականի նորեկը

Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Էստոնիայի և Լիտվայի հետ ընկերական խաղերի համար: Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը նոր անուն է: 

Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Էստոնիայի և Լիտվայի հետ ընկերական խաղերի համար: Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը նոր անուն է: Ֆուտբոլիստը հանդես է գալիս կոլումբական «Բոյակա Չիկո» ակումբում: Իսկ ո՞վ է մեր ազգային թիմի նոր ֆուտբոլիստը: Ամբողջական անունը՝ Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ է, տարիքը՝ 22, ծնվել է՝ հունվարի 3, 1996 թ.դիրքը՝ ձախ պաշտպան, խաղային ոտքը՝ աջլիկ: 2017 թվականին Արարատը կոլումբական «Ինդեպենդիենտե Սանտա Ֆե» թիմից տեղափոխվել է «Բոյակա Չիկո»:

«Չիկոն» հանդես է գալիս Կոլումբիայի առաջնությունում (Liga Aguila): Ընթացիկ առաջնության 8 տուրից հետո թիմը հաղթանակ չի տարել (3 ոչ-ոքի, 5 պարտություն) և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատն առանց փոխարինման մասնակցել է 7 հանդիպումների, 1 խաղում էլ մնացել է պահեստայինների նստարանին: Այդ խաղերում նա 3 անգամ դեղին քարտ է ստացել: Թիմը 8 խաղում 17 գոլ է բաց թողել:

Ֆուտբոլիստի ծառայություններով նախորդ տարվա ձմռանը հետաքրքրված են եղել ֆրանսիական թիմեր՝ «Անժեն», «Դիժոնը», «Տուրը», «Ստրասբուրը» և «Ամիենը»,- հայտնում է «saquedemeta»-ն:

2017 թվականի վերջին «Բոյակա Չիկոյի» հետ Ժորդի Մոնրոն դարձել է առաջին դիվիզիոնի չեմպիոն: